Ներքին 4 տարի առաջ - 12:26 24-08-2022

Մինչեւ 500 մլն դրամ ներդրում անողները պետությունից 20 տոկոսի չափով օժանդակություն կստանան

Քերոբյանը կառավարության նիստում ասաց, որ ՀՀ տնտեսությունը առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել. «Բնականաբար դա մեզ ոգեշնչում է՝ զբաղվելու ներդումների խթանմամբ և օժանդակությամբ։ Անցած տարի ՔՊ-նախընտրական ծրագրով, թե ՛ կառավարության ծրագրով հաստատել էինք ենթակառուցվածքների և ներդրումների դիմաց միջոցատռում իրականացնելու մասին և խոսք էինք տվել ժողովրդին, որը միտված է օգնել բոլոր ներդրողներին՝ իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում»։

Քերոբյանի խոսքով, շատ մարդիկ, ովքեր գործարաններ են կառուցում, հյուրանոցներ, տարբեր տեսակի ներդրումներ, համարյա միշտ խնդիրներ են ունենում ենթակառուցվածքների հետ կապված, կլինի դա ջրատար, գազատար, թե որևէ այլ բան. «Մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենը օգնելով իրենց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ։ Ըստ էության, մենք առաջարկում ենք, որ որևէ ներդրող, եթե ներդրում է անում մինչև 500 մլն դրամի չափով, ապա մենք այդ գումարի 20 տոկոսի չափով պատրաստ ենք տրամադրել այն ենթակառուցվածքը, որն իրեն անհրաժեշտ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի