Մամուլ 5 տարի առաջ - 08:16 15-07-2021

Պատգամավորներին տրվող գումարը կավելանա․ «ձեռքի փողը» քչություն է անում․ 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգևավճարները, հիմա էլ սա. Հրապարակ

«Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է նաև մի աղմկահարույց նախագիծ՝ իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ։ Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։

Փաստորեն, մեր երկրում ամենակարիքավոր խավը պատգամավորներն են, նրանց չեն բավարարում ստացած 600 հազարից մինչև 1 միլիոնի հասնող աշխատավարձերը, գումարած դրանց 30 տոկոսի չափով ամսական պարգևավճարները, հիմա էլ իրենց «ձեռքի ծախսի փողն» են հնգապատկում․ պատգամավորների շրջանում ամսական 50 հազար դրամն ընդունված է «ձեռի փող» ասել։

Ի դեպ, խորհրդարանում վերջին օրերին բուռն «արտագաղթ» է․ նախկին աշխատակազմը՝ պատգամավորների օգնականներ, խորհրդարան չանցած պատգամավորներ, ծանուցվել են, որ մինչև ամսվա կեսերը լքեն աշխատասենյակները, որպեսզի նորերը հասցնեն կոսմետիկ վերանորոգումներ անել, կահավորել ու տեղավորվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան