Ներքին 4 տարի առաջ - 23:42 22-08-2022

Վստահ եմ, որ շուտով դեպի Արցախ գնացող ավտոճանապարհի վրա Արցախ բառը ցուցանակների վրա չեք տեսնելու․ Կարեն Հեքիմյան

«Վիլնյուսից դեպի Մինսկ գնացող ավտոճանապարհի վրա տեղադրված ցուցանակներն ազդարարում են, որ երկու պետությունների մայրաքաղաքների միջև ընկած տարածությունը կազմում է 186 կմ: Դրանից բացի՝ նույն ցուցանակների վրա նշված է, որ Մինսկը «ժամանակավորապես օկուպացված է Կրեմլի կողմից»»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Իսկ Հայաստանում դեպի Արծվաշեն (միջազգայնորեն ճանաչված՝ ՀՀ անբաժանելի մաս) գնացող ավտոճանապարհի վրա Արծվաշենի վերաբերյալ և ոչ մի ցուցանակ չկա:

Այժմ, ինքներդ համեմատեք, հետևություններ արեք և հիշեք, որ Հայրենիքը մանրուքներից է սկսվում:

ՀԳ. Վստահ եմ, որ շուտով դեպի Արցախ գնացող ավտոճանապարհի վրա Արցախ բառը ցուցանակների վրա չեք տեսնելու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում