Ներքին 4 տարի առաջ - 22:45 22-08-2022

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և STARMUS-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի oգոստոսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ Երևանում կայանալիք «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը և աջակիցը:

«STARMUS VI» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը և նվիրված է լինելու Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Նախկինում այն անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում։

«Այս փառատոնն առաջին հերթին համագործակցության նոր ուղիների, նոր եզրերի, նոր քննարկումների հնարավորություններ կստեղծի, քանի որ հանրահայտ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ են այցելելու Հայաստան: Այս միջոցառումը հատկապես մեծ նշանակություն կունենա երիտասարդ գիտնականների համար: Հենց այսպիսի միջոցառումներով մենք պետք է փորձենք մեր երիտասարդ գիտնականներին ուղղորդել, պահել գիտության մեջ: Ողջունում եմ այս նախաձեռնությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի անունից շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, պարոն Իսրաելյանին, մեր կառավարության համապատասխան կառույցներին, որոնք աջակցում են փառատոնի անցկացմանը»,- ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

««STARMUS VI» փառատոնն առաջին հերթին մեր երիտասարդների համար է, որ մոտիվացնի նրանց չթողնելու գիտությունը, շարունակելու գիտության ասպարեզում, աշխատելու և համոզված լինելու, որ գիտության դերը հասարակության մեջ գնալով ավելի ուժեղանալու է: Ինչ-որ փուլ եղավ, որ գիտության կարողությունը նվազեց, սակայն ես միշտ ասում եմ, որ այն անցյալում է, և հիմա մենք մի նոր փուլ ենք մտնում: Աստիճանաբար բոլորը հասկանալու են, որ առանց գիտության մարդկությունն ապագա չունի»,- ասել է STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող