Ներքին 4 տարի առաջ - 22:23 09-02-2022

ՍԱՏՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև:

Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի անվտանգության վերահսկման ոլորտում ռիսկերի գնահատման և ռիսկերի կառավարման ընթացակարգերի ներդրման միջոցով, ինչպես նաև խթանելով ԵՄ սննդի համակարգի ստանդարտները և սննդի որակի վերահսկման մեխանիզմը՝ ՀՀ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում:

Սա նաև հիմք է սննդամթերքի անվտանգության ոլորտի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ համագործակցելու համար. ՍԱՏՄ անձնակազմին կտրամադրվեն ուսումնական ծրագրեր, որոնք ներառում են նաև վերապատրաստումներ: Ծրագիրը նախատեսում է տեխնիկական աջակցության տրամադրում ՀԱԲԼԾԿ լաբորատորիաներին՝ ներառյալ թունաքիմիկատների մնացորդների հայտնաբերման ժամանակակից մեթոդների ներդնում, լաբորատորիայի ներկայիս սարքավորումների արդիականացում և նոր ներդրված մեթոդների շուրջ՝ լաբորատորիայի անձնակազմի կարողությունների զարգացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով