Ներքին 4 տարի առաջ - 20:56 21-08-2022

Սեւանա լճում ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ

Օգոստոսի 21-ին, ժամը 17։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված հեծանվանավակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Ա․ Գ․-ին (ծնված 1990 թ․), Վ․ Մ․-ին (ծնված 1984 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ․), Դ․ Պ․-ին (ծնված 1984 թ․) և հեծանվանավակը։

Օգոստոսի 21-ին, ժամը 17։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Գեղամա հանգստյան գոտու մոտակայքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները, շրջայց կատարելիս ափից մոտ 1-1,5 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներ՝ Վ․ Դ-ին (ծնված 1994 թ․), Ա․ Դ-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով