Մամուլ 4 տարի առաջ - 09:30 20-08-2022

ՔՊ -ում եռուզեռ է. ամենաակտիվը Վահագն Ալեքսանյանն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կոսակցության ներսում այս օրերին եռուզեռ է: Սեպտեմբերին կայանալիք համագումարին ընդառաջ՝ առանցքային անդամները փորձում են այնպես անել, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն: Այժմ տարածքներում ՔՊ-ն խորհուրդներ է ձեւավորում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործընթացը համակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:
Վերջինս ակտիվորեն զանգահարում է բոլոր համայնքներում առկա ՔՊ-ականներին, հորդորներ փոխանցում: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ յուրաքանչյուր համայնքի համար առանձին ֆեյսբուքյան չաթ է գործում, որտեղ Վահագն Ալեքսանյանը փոխանցում է ինֆորմացիան խմբի անդամներին, ակտիվ լինելու կոչեր անում: Այս ակտիվությունն արդեն սկսել է կուսակցության ներսում խանդի տեսարաններ առաջացնել, և Ալեքսանյանի դեմ դավեր նյութելու գործընթացը մեկնարկել է»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»