Մամուլ 4 տարի առաջ - 08:09 20-08-2022

Նորաստեղծ դաշինքը տարբեր համայնքներում տարբեր անվանումներով հանդես կգա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նորաստեղծ «Իմ հզոր համայնք» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունների ձեւավորած նոր դաշինքն առաջիկա ՏԻՄ ընտրություններին երեք համայնքներում կառաջադրվի։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում դաշինքի թեկնածուն կլինի իշխանությունների կողմից տեւական ժամանակ հալածվող, այժմ կալանքի տակ գտնվող Հարություն Մանուչարյանը՝ Բերդի գործող համայնքապետը։

Դաշինքը թեկնածու կառաջադրի նաեւ Անի խոշորացված համայնքում, որտեղ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին՝ ընդդեմ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գեւորգյանի: Վերջինս Սամվել Նիկոյանի սանիկն է, հենց նա էլ կգլխավորի նորաստեղծ դաշինքը։ Գյուլագարակում էլ առաջադրելու են Հայկ Հարությունյանին։ Ուշագրավ է, որ տարբեր համայնքներում դաշինքը տարբեր անվանումներով է մտադիր հանդես գալ․ եթե Բերդում դաշինքը կրելու է «Զորավոր համայնք» անունը, ապա Գյուլագարակում «Հանուն ժողովրդի» անվանումով է հանդես գալու, Անիում՝ «Ազգ-համայնք»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»