Մամուլ 4 տարի առաջ - 08:07 19-08-2022

Ռումբի կեղծ ահազանգերի հետևանքը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Մետրոյի կայարաններում մի քանի օր է՝ բարձրախոսով հայտարարում են, որ կայարաններում եւ վագոններում ուշադիր լինեն եւ եթե կասկածելի իր նկատեն, դիմեն կայարանի հերթապահին կամ մեքենավարին։ Սա ռումբի կեղծ ահազանգերի հետեւանքն է։ ԱԱԾ-ն փոխանակ հայտնաբերի այդ ահազանգերի հեղինակներին եւ պատժի, որոշել է հավելյալ խուճապի մատնել ազգաբնակչությանը՝ ամեն անգամ հաղորդել կեղծ ահազանգի մասին եւ նման հայտարարություններ տարածել։

Մետրոպոլիտենի աշխատակազմից տեղեկացանք, որ «մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկաններն այս օրերի ընթացքում իրականացնում են ուժեղացված հսկողություն», սակայն ոստիկանների քանակի ավելացում մետրոյում չնկատեցինք»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով