Մամուլ 4 տարի առաջ - 08:34 18-08-2022

Մարդիկ դիմադրության են կարոտ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱՄՆ-ում հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դրամահավաք են նախաձեռնել Աղավնոյում իր տունն այրած Արմանի համար: Համացանցում երեկվանից ակտիվ տարածում են դրամահավաքի մասին կոչերը եւ մեր հայրենակիցներին առաջարկում են միանալ «արժանապատիվ հային» օգնելու գործին:

Հիշեցնենք, որ օրերս Աղավնոյի մի բնակիչ այրեց իր տունը՝ ասելով, թե իրեն պետք չէ փոխհատուցում, ինքը չի վաճառում իր հողն ու տունը, որտեղ ապրել է ամբողջ կյանքում: Իսկ Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը շաբաթներ առաջ Աղավնոյի բնակիչներին հորդորել էր չգնալ նման քայլի, հակառակ դեպքում տուն այրողները պետության կողմից փոխհատուցում չեն ստանա:

Ուշագրավ է, որ սփյուռքի մեր հայրենակիցների համացանցային քննարկումներում շատերն են պատրաստակամություն հայտնել ողջ գյուղի բնակիչների համար դրամահավաք կազմակերպել, միայն թե արժանապատվորեն հեռանան իրենց տներից: Սա խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը ոչ թե խաղաղություն եւ նվաստացած կյանքի է ձգտում, այլ խրախուսում է պայքարի եւ արժանապատվության դրսեւորման ցանկացած ձեւ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով