Ներքին 4 տարի առաջ - 12:40 17-08-2022

Միջոցառումները հետաձգվել են, մինչև այս ծխից ու վշտից դուրս գանք

«Նույնիսկ մենք ենք մի քանի օրով հետաձգել միջոցառումները, մինչև այս ծխից ու վշտից դուրս գանք։ Մենք հայ ենք, և եթե հայտարարվում է Սգո օր, ապա բոլորս պարտավոր ենք այն պահել»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ֆազենդա» ռեստորանային համալիրի ներկայացուցիչը։

«Փարավոն», «Ուռենի», «Եդեմ» և «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրներից էլ հայտնեցին, որ Սգո օրվա հետ կապված՝ պատվիրատուներն իրենց միջոցառումները հետաձգել են 2-3 օրով։

«Այն միջոցառումները, որոնք լինելու են առանց երաժշտության, չեն հետաձգվել, իսկ մնացածը հետաձգվել են»,- այս մասին մեզ հայտնեց «Ադանա» ռեստորանային համալիրի ներկայացուցիչը։

Հանդիսավարը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ կան միջոցառումներ, որոնք այսօր չեն հետաձգվել, իսկ վաղվա բոլոր միջոցառումները հետաձգված են․ «Սգո օր հայտարարվել է երեկ՝ միջոցառումից մի քանի ժամ առաջ, և կան միջոցառումներ, որոնք ուղղակի անհնար էր հետաձգելը, քանի որ ամեն ինչ արդեն պատրաստ էր, և միջոցառմանը մասնակցելու համար կոնկրետ ժամանակով հյուրեր են եկել այլ քաղաքներից», -ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Oragir.news-ը տեղեկացրել էր, որ մի շարք համերգային ծրագրեր հետաձգվել են։ Հետաձգվել են, մասնավորապես, Արամ Mp3-ի, Զառայի, «Նեմրա»-ի, Շուշան Պետրոսյանի, Վահան Արծրունու, «Գութան»-ի և Սոնա Ռուբենյանի համերգները։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»