Մամուլ 4 տարի առաջ - 08:36 17-08-2022

Մաքսայինի Շուշոն անփոխարինելի՞ էր. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հունիսի 8-ին պաշտոնանկ արվեց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, ով համակարգում էր մաքսային ոլորտը։ Ու արդեն 2 ամիս է՝ ՊԵԿ-ը մնացել է առանց մաքսային բլոկի ղեկավարի։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը կա՛մ չեն կարողանում մաքսային ոլորտի ղեկավար նշանակել, կա՛մ չեն ցանկանում, կա՛մ ուղղակի համապատասխան կադր չեն գտնում։ Այստեղ նշանակվող անձը պետք է վստահելի լինի միանգամից երկու անձի` Նիկոլ Փաշինյանի եւ Ռուստամ Բադասյանի համար: ՊԵԿ-ից մեր հարցին ի պատասխան միայն ասացին, որ դեռեւս նշանակում չկա, երբ լինի, կտեղեկացնեն։

Շուշանիկ Ներսիսյանին ժամանակավոր փոխարինող էլ չկա, բայց դրանից ՊԵԿ-ում, կարծես, շատ չեն նեղվում, ասում են՝ բոլոր ստորաբաժանումները ըստ պատշաճի իրենց գործառույթներն իրականացնում են, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Ասել է թե՝ առանց Շուշոյի էլ են «յոլա գնում», նոր «Շուշոյի» կարիք չունեն։ Մեզ ասացին, որ իրականում այս փուլում Ռուստամ Բադասյանին ձեռնտու էլ չէ, որ մարդ նշանակի: Չի ցանկանում ամենակոռումպացված ու բարդ ոլորտներից մեկը համարվող մաքսայինում նոր ղեկավար նշանակել եւ ոլորտը հանձնել ինչ-որ մեկի տնօրինությանը եւ կրկին խնդիրներ ունենալ։ Բադասյանն ինքն է այժմ ամեն ինչ համակարգում, իր անմիջական վերահսկողության տակ է պահում ոլորտը եւ չի շտապում նոր տեղակալ նշանակել, հատկապես, որ վստահելի ու հարմար թեկնածու չեն էլ գտնում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան