Ներքին 4 տարի առաջ - 19:06 16-08-2022

Փակ պահել լուսամուտները, գլխացավերի և թուլության դեպքում դիմել բուժհաստատություն

«Շրջակա միջավայրի նախարարությունն ու Առողջապահության նախարարությունն առաջինն էին, որ պետք է մանրամասնորեն ներկայացնեին, թե ինչ կազմ ունեն և ինչ վտանգներ են ներկայացնում հրդեհների հետևանքով առաջացած արտանետումները»-, այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը։

Նրա խոսքով՝ «Սուրմալու»-ում հրդեհից հետո օդում առաջացած թունավոր նյութերից, ծխի և փոշու հետևանքներից խուսափելու համար պետք է լինեին պրոֆեսիոնալներ և բժշկական խմբեր։

«Այդ արտանետումները կարող են շատ մեծ և անդառնալի հետևանքներ առաջացնել մարդկանց համար։ Այս դեպքում բժիշկների և մասնագետների միջամտությունը մինիմալ է, իսկ հրդեհված տարածքում աշխատում են շատ մեծ թվով կամավորներ, ովքեր չգիտեն, թե ինչպես պետք է պաշտպանվեն այդ վտանգավոր արտանետումներից»,- ասաց Զարաֆյանը։

Հայաստանի քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցացիայի անդամ, բժիշկ Տաթևիկ Խաչիկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի վայրին մոտ ապրող բնակիչները պետք է հնարավրոինս փակ պահեն իրենց պատուհանները, որպեսզի օդի աղտոտվածության պատճառով խուսափեն շնչառական խնդիրներից։

«Եթե մարդն արդեն հրդեհի տարածքում է եղել և ունի թեթև գլխացավեր, սրտխառնոց, թուլություն, ապա պետք է արագ դիմի բուժհաստատություն, որպեսզի կլինիկալաբորատոր հետազոտության միջոցով որոշվի թունավորման աստիճանը արյան մեջ, և շեղված ցուցանիշների դեպքում ստանա համապատասխան դեղորայքային բուժում»,-նշեց Խաչիկյանը։

Բժիշկը զգուշացրեց, որ նման դեպքերում անպայման պետք է կրել դիմակ և շատ քանակությամբ հեղուկ օգտագործել։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի