Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:48 16-12-2025

Արտաքին օգնության խնդրանքը իշխանության թուլության ինքնախոստովանությունն է ու խուճապի դրսևորումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Լավ լուր

Ունենք փաստ, որ վարչակազմն արտաքին օգնություն է խնդրում 2026-ին վերարտադրվելու համար։ Իրենք լավ են տիրապետում իրական վիճակին եւ հասկանում են, որ արդար եղանակով չեն կարողանալու հաղթել։ Սա իրենց թուլության ինքնախոստովանությունն է ու խուճապի դրսեւորումը։

1. Արտաքին օգնության խնդրանքը ցուցադրում է իրենց թուլությունը։

2. Քանի որ չունեն երկրի ապագայի նախագիծ, թուլության ցուցադրումը էլ ավելի է խաթարում իրենց դիրքերը։

3. Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի, քանի որ ուժային կառույցներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները ռիսկի չեն գնա, որպեսզի անօրինականությունների միջոցով սատարեն հեռացող վարչակազմին։

4. Կարևոր ազդեցություն է ունենալու նաեւ արտաքին զարգացումները։ Ուկրաինական պատերազմի ավարտը սկիզբ կդնի միջազգային հարաբերությունների ճարտարապետության նոր սկզբունքների կայացմանը, որտեղ տոքսիկ վարչակազմերը կկորցնեն իրենց դերակատարությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով