Ներքին 4 տարի առաջ - 15:53 15-08-2022

«Երազ» այգու աշխատակիցները հրաժարվում են պատասխանել հարցերին

«Երազ» այգում երեկ՝ բացօթյա համերգային ծրագիր ժամանակ, հայաստանաբնակ ռուս աղջիկը հանկարծակի բեմ բարձրացավ, դիտողություն և ամոթանք տվեց միջոցառման ներկաներին․ «Մի քանի կանգառ այն կողմ ձեր հայրենակիցներն են մահացել, չե՞ք ամաչում պարելու ու երգելու համար»։ Ի պատասխան՝ տեղում զվարճացողները նրան ծաղրում էին։

Միջադեպը լայն արձագանք ստացավ սոցցանցերում։ Տեղի ունեցածի վերբերյալ Oragir.news-ը կապ հաստատեց «Երազ» այգու մամուլի ծառայության աշխատակցի հետ, ով մեր հարցերին հրաժարվեց պատասխանել՝ մեկնաբանելով, որ ոչ ոքի երեկվա միջադեպի հետ կապված մեկնաբանություն չեն տալիս, և մեկ ժամվա ընթացքում «Երազ» այգու էջում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ևս բազմաթիվ ռուսներ ակտիվորեն մասնակցում էին հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում