Ավելին 5 տարի առաջ - 19:33 05-06-2021

Apple-ի աշխատակիցները հրաժարվում են վերադառնալ գրասենյակ

Apple-ի աշխատակիցները դեմ են ընկերության նոր կանոնին, որը նրանցից պահանջում է աշնանից գրասենյակում աշխատել շաբաթը առնվազն երեք անգամ: Այս մասին գրում է Verg ամսագիրը՝ վկայակոչելով աշխատակիցների նամակը ընկերության ղեկավար Թիմ Քուքին:

Նամակում նշված է, որ շատ աշխատակիցներ հրաժարվում են վերադառնալ գրասենյակ: Որոշ աշխատակիցներ արդեն ստիպված են եղել աշխատանքից ազատման դիմում գրել:

«Մեզանից շատերը զգում են, որ պետք է ընտրություն կատարեն իրենց ընտանիքների, բարեկեցության, լավագույն աշխատանք կատարելու և Apple-ի թիմի մաս կազմելու միջև»,- ասված է նամակում:

Apple-ի աշխատակիցներն ընդգծել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում հաջողությամբ ավարտել են իրենց պարտականությունները:

Նրանք նաև Քուքի ուշադրությունը հրավիրել են հեռավար աշխատանքի վերաբերյալ ընկերության ղեկավարության և անձնակազմի տեսակետների տարբերության վրա:

Այն տեղեկատվությունը, թե «մեզնից շատերը ցանկանում են գրասենյակում հանդիպել գործընկերների հետ, կարծես թե վանող են և արժեզրկող»,- նշել են նամակի հեղինակները:

Հունիսի 2-ին հայտնի է դարձել Քուքի աշխատակիցներին ուղղված մի նամակի մասին, որում նա գրում է գրասենյակում շաբաթը մի քանի օր աշխատելու նպատակահարմարության մասին: Ավելին, որոշ թիմեր ստիպված կլինեն գրասենյակ գնալ շաբաթվա չորս կամ հինգ օր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում