Մամուլ 4 տարի առաջ - 09:09 13-08-2022

Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախաքննական մարմինը ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին: Մեզ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Անձի առեւանգում, որը կատարվել է խմբի կողմից): Վաղը՝ օրվա առաջին կեսին, նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն կտանի դատարան: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Սուրեն Մանուկյանը, լսելով մեղադրանքը, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Այս պահին գործով երեք անձ է ձերբակալված, իսկ նախնական վարկածով՝ ընդհանուր խումբը, որը կապ ունի առեւանգման հետ, բաղկացած է եղել 4 հոգուց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առևանգման փաստով ձերբակալվել էին ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում. այս մասին հայտնել էր Խաչատուր Քոքոբելյանը։ Նա նաեւ նշել էր, թե տվյալ անձանց ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքի անդամները չեն ճանաչել և որևէ առնչություն երբևէ չեն ունեցել:
Իսկ, ահա, ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ նախկին պատգամավորի հորը առեւանգել են եւ գումար են պահաջել»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով