Արտաքին 4 տարի առաջ - 00:54 13-08-2022

Նյու Յորքում Սալման Ռուշդին դանակահարվել է դասախոսության ժամանակ

Ոստիկանությունը հաստատել է, որ Սալամ Ռուշդին, ում գործերը 1980-ականներին Իրանի կողմից մահապատժի սպառնալիքների պատճառ էին դարձել, ուրբաթ առավոտյան հարձակման է ենթարկվել, երբ նա պատրաստվում էր դասախոսություն կարդալ Նյու Յորքում:

Նա անմիջապես ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ կեսօրին վիրահատվել է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դանակը թունավոր է եղել։

Ոստիկանությունը հայտնել է, որ Ռուշդիի հարցազրուցավարը նույնպես հարձակման է ենթարկվել և գլխի թեթև վնասվածք է ստացել:

Ռուշդիի «Սատանայական հատվածներ» գիրքն Իրանում արգելված է 1988 թվականից, քանի որ շատ մուսուլմաններ այն համարում են սրբապղծություն: Մեկ տարի անց Իրանի հանգուցյալ առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին ֆեթվա կամ հրամանագիր արձակեց՝ կոչ անելով սպանել Ռուշդիին: Ավելի քան 3 միլիոն դոլարի պարգև է առաջարկվել Ռուշդիին սպանողին:

Ռուշդին այն ժամանակ հերքեց այդ սպառնալիքը՝ ասելով, որ «ոչ մի ապացույց» չկար այն մասին, որ մարդիկ հետաքրքրված են պարգևով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով