Արտաքին 5 տարի առաջ - 18:35 03-03-2021

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ՀԱԿԱԷՐԴՈՂԱՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Վահանակների վրա մասնավորապես գրված է. ''Stop Erdogan'' (Կա՛նգ առ, Էրդողա՛ն), ''Stop tripled femicide in Erdogan's Turkey'' (Դադարեցրե՛ք ֆեմիցիդն էրդողանական Թուրքիայում):

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով