Ներքին 4 տարի առաջ - 18:57 12-08-2022

Ոստիկանության ակտիվ բացատրական աշխատանքների արդյունքում կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։

Մաշտոցի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է ատրճանակի, իսկ Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները։

Արթիկի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Անիի բաժնում՝ ինքնաշեն ինքնաձիգի և ռազմամթերքի, իսկ Ամասիայի բաժնում՝ ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեղրիի ոստիկանները, արդյունքում՝ թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնում։

Թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի