Ներքին 2 շաբաթ առաջ - 19:08 30-09-2026

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել:

Նշված վայր մեկնած պարեկային ծառայության կարգախումբը հայտնաբերել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և այլ զենք-զինամթերք։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Մասիս-Նորամարգ ճանապարհին:

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 215 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան