Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:19 12-08-2022

Առաջին պահից Սուրեն Մանուկյանի կուսակցական պատկանելությունն էին առաջ բերում․ եթե քաղաքական հետապնդում չէ, կարող էին գրել, որ Մանուկյանն ու Քոքոբելյանը Իջևանից են․ Գեղամ Մանուկյան

Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն ամբողջությամբ տեղավորվում են քաղաքական հետապնդման ներքո։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի ձերբակալմանը։

«Պետք է նկատի ունենանք, որ առաջին իսկ պահից Սուրեն Մանուկյանի կուսակցական պատկանելությունն էին առաջ բերում, որը նույնպես ենթադրել է տալիս, որ սա քաղաքական հետապնդման շրջագծում է, հակառակ դեպքում կարող էին գրել, որ Սուրեն Մանուկյանը, ինչպես Խաչատուր Քոքոբելյանը, Իջևանից է», - ասաց Մանուկյանը։

Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը Օragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Մանուկյանն այս պահին դեռ ձերբակալված է։ «72 ժամվա ընթացքում, ենթադրում եմ, որ կալանքի միջնորդություն կներկայացվի, իհարկե, մենք միանշանակ բողոքարկելու ենք ձերբակալման իրավաչափությունը։ Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, որ իրեն վերագրվող արարքը իր հետ որևէ կապ չունի, նա սա որակում է որպես քաղաքական հետապնդում։ Այս պահին շատ տեղեկություն չունենք, որ հնարավոր լինի հրապարակել, բայց նաև նախաքննական գաղտնիք չհրապարակելու և իմ պաշտպանյալին չվնասելու համար առայժմ սահմանափակվենք այսքանով»։

Հիշեցնենք, որ երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով տեղեկացնել էր, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված՝ արտերկրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով