Ներքին 4 տարի առաջ - 22:29 11-08-2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է «Նոր Յառաջ» թերթի խմբագրին ու համանուն հիմնադրամի տնօրենին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայում գործող «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանին և Հայաստանում նոր հիմնված համանուն հիմնադրամի տնօրեն Անի Բրդոյեան-Ղազարյանին:

Գլխավոր հանձնակատարը ողջունեց հյուերին և հաջողություն մաղթեց Հայաստանում սկսվող գործունեության առթիվ: «Այսօր «Նոր Յառաջ» թերթը այն հազվադեպ հանդիպող թերթերից է, որն արծարծում է համայն հայության, մասնավորապես՝ ֆրանսիահայերի մշակութային, կրթական, համայնքային պահանջները, կարիքները, խնդիրները և դրանով հանդերձ զերծ է քաղաքական որևէ դիրքորոշումից»,-նշել է Գլխավոր հանձնակատարը:

Հյուրերը իրենց հերթին ողջունել են հոկտեմբերին կազմակերպվելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը և հետաքրքրվել գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերով: Ժիրայր Չոլաքյանը ցանկություն է հայտնել հանդիպել «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի չորրորդ փուլի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սփյուռքում հայկական դպրոցների, հայերենի, մշակույթի, երգի-պարի պահպանումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում