Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:46 11-08-2022

Թեև Հայաստանում դեռ մշակված չէ ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի կողմից ՄԻԵԴ խորհրդատվական կարծիք հայցելու կարգը, բայց արդեն 2 անգամ օգտվել ենք այդ հնարավորությունից․ Արա Ղազարյան

ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխությունը չի վերաբերում քաղաքացիների կողմից Եվրոպական դատարան դիմելու կարգին։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նա նշեց, որ մի քանի տարի առաջ Եվրոպական կոնվենցիայի փոփոխություն կատարվեց, որում ավելացվեցին թիվ 15 և 16 արձանագրությունները։ «Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել վերջերս։ Թիվ 16 արձանագրությունը հնարավորություն տվեց բարձր դատարաններին՝ Սահմանադրական դատարանին, Վճռաբեկ դատարանին, խորհրդատվական կարծիք հայցելու համար դիմել ՄԻԵԴ։ Թեև նման կարգը Հայաստանում դեռ մշակված չէ, ամեն դեպքում ես փնտրեցի ու չգտա նման կարգ, բայց Հայաստանն արդեն 2 անգամ օգտվել է այդ շատ կարևոր փաստաթղթից։

Մեկ անգամ Վճռաբեկ դատարանը Վիրաբյանի գործով է կարծիք հայցել, մեկ անգամ էլ Սահմանադրական դատարանն է կարգի բացակայության պայմաններում շուտափույթ դիմել խորհրդատվական կարծիքի համար։ Հիշեցնեմ՝ Քոչարյանի գործով ՍԴ-ն 1,5-2 տարի առաջ էր դիմել Վենետիկի հանձնաժողով։ Հիմա նախարարությունը փորձում է հստակություն մտցնել։

Ընդհանուր առմամբ լավ փոփոխություն է, սակայն կրկնեմ՝ քաղաքացիների կողմից գանգատ ուղարկելու ընթացակարգում որևէ փոփոխություն չկա։ Կարծում եմ՝ այն հետաքրքրում է իրավաբանների առավել նեղ շրջանակի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում