Ներքին Մշակույթ 4 տարի առաջ - 11:18 11-08-2022

«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին:

Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում զարգացնել հետաքրքրությունը և գիտելիք փոխանցել մշակութային ոլորտի վերաբերյալ, ծանոթացնել մեր ժամանակի ականավոր արվեստագետներին, վերջիններիս ստեղծագործական կյանքին և արվեստի բնագավառում ստեղծագործական աշխատանքի հիմունքներին և հնարավորություններին` խրախուսելով հետաքրքրությունը գեղարվեստի տարբեր ուղղությունների նկատմամբ և նպաստելով շահառուների հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Նախագիծն իրականացվում է 2020 թվականից:

Այս տարի նախագծի 3-րդ եթերաշրջանն է, որը ներառում է 4 մասից բաղկացած մշակութային հաղորդաշարի նկարահանում և հեռարձակում՝ յուրաքանչյուրը 10-ից 15 րոպե տևողությամբ։
Շարքի նախորդ եթերաշրջանների թողարկումները նվիրված են եղել ժողովրդական նկարիչներ Գետիկ Բաղդասարյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, գեղանկարիչներ Էդուարդ Խարազյանին, Ավետիս Խաչատրյանին, անիմատոր Նաիրա Մուրադյանին, քանդակագործ Գևորգ Թադևոսյանին, երիտասարդ արվեստագետներ Նարինե Ալեքսանյանին, Մանվել Մաթևոսյանին, ֆիլմաշարում բանախոսություններով հանդես են եկել արվեստաբան Արարատ Աղասյանը, գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանը և այլք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով