Ներքին 4 տարի առաջ - 21:24 09-08-2022

ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալի հետ

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն օգոստոսի 9-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ կրթության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի պետ Լուսինե Քոչարյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Դավիթ Համբարյանը երախտագիտություն է հայտնել ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության համար։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԻ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ապահով սենյակների տիպային նախագծերի ստեղծումը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի դիմակայության, դպրոցներում և մանկապարտեզներում քաղաքացիական պաշտպանության պաշտոնական շինությունների տեղակայման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԻՆ-ի աջակցությամբ մշակել դպրոցների անվտանգության չափորոշիչներ և այդ չափորոշիչներով Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի կրթական հաստատություններում ստեղծել տիպային ապահով սենյակներ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Դավիթ Համբարյանը հույս է հայտնել, որ երկուստեք համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան