Ներքին 3 տարի առաջ - 22:17 08-06-2023

ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը խորհրդակցություն է անցկացրել փորձաքրեագիտական վարչությունում

ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հունիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում է եղել: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Նախարարի տեղակալը նախ ծանոթացել է վարչության տեխնիկական հնարավորություններին, ապա անց է կացրել օպերատիվ խորհրդակցություն։

Կարևորելով վարչության դերը ժամանակակից հանցագործությունների բացահայտման գործում՝ Դավիթ Համբարյանն ընդգծեց, որ ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությունն ու անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը նախարարության առաջնահերթությունների շարքում են։

Դրանց շարունակական կատարելագործումն ու թարմացումը կարևոր են ժամանակակից աշխարհում նոր մեթոդաբանությամբ իրականացվող հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման համար։

Մասնավորապես, քննարկվեցին նաև փորձաքրեագիտական վարչության փաստաթղթերի տեխնիկաքրեագիտական և ձեռագրաբանական հետազոտությունների բաժանմունքի իրականացրած աշխատանքները, փաստաթղթերի տեխնիկական հետազոտությունների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Քննարկվող հարցերի մասին խոսեց ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն առանձնացրեց առաջիկա անելիքները և հանձնարարեց հետամուտ լինել համապատասխան սարքավորումների ձեռբերման գործընթացների կազմակերպմանը, ակտիվացնել համագործակցությունը գործընկերների հետ՝ փաստաթղթերի նմուշօրինակների միատեսակ հավաքածուն թարմացնելու համար։

Խորհրդկացության ընթացքում քննարկվեցին նաև ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան