Ներքին 4 տարի առաջ - 21:57 07-08-2022

2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին. Կիվիրյան

Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին, ու եթե դրանք ի սկզբանե ընկել էին այդ հայտարարությամբ նախատեսված 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցիք մեջ, ապա այդպես էլ պետք է մնար, ընդամենը կողմերի համաձայնությամբ այդ 5 կիլոմետրի մեջ պետք է կառուցվեր նոր ճանապարհ։ Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին, ու եթե դրանք ի սկզբանե ընկել էին այդ հայտարարությամբ նախատեսված 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցիք մեջ, ապա այդպես էլ պետք է մնար, ընդամենը Կողմերի համաձայնությամբ այդ 5 կիլոմետրի մեջ պետք է կառուցվեր նոր ճանապարհ։ Այն էլ, նորից եմ կրկնում, նոր ճանապարհի նախագիծը պետք է կյանքի կոչվեր Կողմերի, այսինքն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնեցված տարբերակով։ Հիմա այս պարագայում ակնհայտ է, որ Հայաստանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի փորձում է Արցախի իր մանկլավիկների ձեռքերով իրականացնել մի գործողություն, որը ոչ միայն նախատեսված չէ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, այլ ուղղակի հակասում է դրան։ Բավական է Արցախի իշխանությունները դրսեւորեն պետական կամք ու չկատարեն այդ պահանջը, ու Ադրբեջանի համար այն կյանքի կոչելը կդառնա խնդիր՝ իհարկե Բաքուն կդիմի սադրանքների, բայց այս փուլում իր կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ընդունակ է հենց իրեն վերածել թիրախի։ Այլ պարագայում, նման գործելաոճով, Արցախի իշխանություննները իրավիճակը հասցնելու են Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշի բարձրացմանը՝ գոնե անկեղծ եղեք սեփական ժովղովրդիդ հետ․․․»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի