Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:35 12-03-2024

Ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձաձայնվում էին գյուղերի անունները, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլևս դրանից հետո»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանները և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք․ «Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը Ալմա Աթայի հռչակագրով և ոչ միայն այդ հռչակագրով, այլև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնություններով վերահաստատվել է՝ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանները և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։ Հետևաբար, այդ համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանը, որը Խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել, այդ ադմինիստրատիվ սահմանից ինչ-որ գտնվում է դեպի այն կողմ՝ պայմանականորեն Ադրբեջան է, ինչը գտնվում է այս կողմ՝ Հայաստան է։ Դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերաարտադրելու վրա։ Մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից։ Այն ինչը Հայաստանն է, Հայաստանն է, ինչը Հայաստան չէ, Հայաստան չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան