Ներքին 4 տարի առաջ - 22:41 05-08-2022

Թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՇՈՒՏՈՎ ԵՐԵՎԱՆԸ

Արցախի հանրապետության Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։ Իսկ Հայաստանու՞մ ․․․ ամեն ինչ հանգիստ է։

Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։

Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։ Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով