Ներքին 4 տարի առաջ - 14:43 05-08-2022

ԱԺ-ում մի երկու սխալ բան էլ ես եմ արել, ուզում եմ «մեղքս խոստովանել». Արթուր Խաչատրյան

Անսխալական մարդ չկա, բոլորս ենք սխալվում․․․ բայց, մարդ պետք է կարողանա իր սխալն ընդունել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա նաեւ նշել է. «ԱԺ-ում մի երկու սխալ բան էլ ես եմ արել։ Ուզում եմ «մեղքս խոստովանել» ակնկալելով ընտրողներիս ու չընտրողներիս ներողամտությունը։

ՔՊ-ն կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու էր առաջարկել Փաշինյանի նախկին խորհրդական, նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանին։ Դե, երևի հիշում եք ում մասին է խոսքը։ Ինչ կապ ուներ Արտակ Մանուկյանը կենտրոնական բանկի հետ, ես հիմա էլ լավ չեմ պատկերացնում, բայց հիմա դրամավարկային քաղաքականություն քննարկելու տրամադրություն չունեմ։

Բայց, Արտակ Մանուկյանն ԱԺ-ի պատմության մեջ կմնա որպես Էդմոն Մարուքյանի ծոծրակին (վզակոթին) ճտացնող։ Հիշու՞մ եք։ Հա, ուրեմն պրն․ Մանուկյանին, հանձնաժողովում քննարկման ժամանակ, Արծվիկն ու ես, մեղմ ասած, ակնարկում ենք, որ հարիր չէր ԿԲ խորհրդի ապագա անդամին կլասիկ պատգամավորի վզակոթին հասցնելը, վերջապես կլասիկ պատգամավոր է, հո՞ փողոցի լածիրակ չի ում վզակոթին տալիս են ու ուղարկում են սիգարետի հետևից․․․

Հիմա, երբ երբ նայում եմ հատուկ հանձնարարությունների գծով կլասիկ դեսպանի պահվածքին, մտածում եմ, որ Արտակ Մանուկյանի նկատմամբ պետք չէր շատ խիստ լինել»:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին