Մամուլ 3 տարի առաջ - 08:52 30-11-2022

Քոչարյանը խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վահե Հակոբյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։ «Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն եւ իր կարծիքն ամիսներ առաջ հայտնել է խմբակցության հավաքներից մեկի ժամանակ, սակայն դաշինքի գործընկերների հետ երբեւէ չի կիսվել իր մտադրության եւ որոշման մասին։

Պատմում են, որ վերջին շրջանում ընդհանրապես չխոսկան է դարձել եւ խմբակցության հավաքներին եկել, ներկա է գրվել, լսել ու հեռացել։ Ի դեպ, դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը, համարում են, որ բալաստից են ազատվել: Մանավանդ՝ լսել են, որ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը, եւ փոշմանել է Հակոբյանի չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին