Ներքին 4 տարի առաջ - 12:22 05-08-2022

Սպանված զինծառայողներիդ դեռ չես հուղարկավորել, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում մարդասպանին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանի բարոյակա՞նը որն է:

Վերջին տարիներին, Հայաստանն ավիրող, հայ ժողովրդին դավաճանող, թալանող, պախարակող ու ստորացնող քայլերն իրականացվել են ՀՀ կառավարության շենքում: Նման մի քայլ էլ տեղի ունեցավ երեկ` «կառավարության» նիստում:

Միայն դավաճան ու տգետ լինելը բավարար չէ, որպեսզի մեր զունծառայողներին հենց նոր սպանած ու Արցախի կյանքի ճանապարհը փակող մարդասպանին հրավիրես քո տուն` իրեն հարմար եղանակով: Սա անելու համար նաև պետք է անբարոյական լինես:

Սպանված զինծառայողներիդ դեռ պատվով չես հուղարկավորել, վիրավորներիդ կյանքի համար բժիշկներն են պայքարում, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում մարդասպաններին:

Նսեմացած կապիտուլյացիայից բացի, Նիկոլը երկիրը նմանեցրել է աշխարհագրական այն «պոռնիկին», որը պատրաստ է բավարարել հարբած հարևանների բոլոր ցանկությունները, միայն թե իրեն չծեծեն: Ու այդքանից հետո` միևնույն է` ծեծում են:
Ամեն ինչ սկսել է, 2018 թ․-ին, երբ հայերի ամենասիրելի դավաճան Նիկոլն ասում էր. «պետք է այնպիսի լուծում գտնենք, որը բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին»:

Գտանք, իհարկե: Թավշյա խուլիգանությունից հետո` միայն այդ խոստումն է իրականացրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան