Արտաքին 1 տարի առաջ - 21:52 20-05-2025

Էրդողա՛ն, դու համաշխարհային լիդեր չես, դու լոկալ բռնապետ ես․ Թուրքիայի ընդդմադիր կուսակցապետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելը Իզմիրում կայացած հանրահավաքի ժամանակ դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Օզելն Էրդողանին տվել է հետևյալ բնորոշումը. «Դու համաշխարհային առաջնորդ չես, դու լոկալ բռնապետ ես, ավտոկրատ»։

Անդրադառնալով Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը՝ Օզելը նշել է, որ Էրդողանը բանտը դարձրել է «համակենտրոնացման ճամբար»։

Ընդդիմադիր կուսակցության նախագահի խոսքերին արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։ X-ի հարթակում նա նշել է, որ Օզգյուր Օզելի ելույթների մեծ մասը եվրոպական ծայրահեղ աջերի պատճեններն են և նա ստանձնել է «եվրոպացի ֆաշիստների» թարգմանչի դերը։

«Ցավալի է, որ մեկը, ով նույնիսկ լոկալ առաջնորդ չի եղել, առավել ևս՝ համաշխարհային առաջնորդ, խոսում է մեր նախագահի առաջնորդության մասին»,- գրել է Չելիքը։

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան