Ներքին 4 տարի առաջ - 18:04 04-08-2022

Եթե 40+ մարդկանց տանում են «ուսումնավարժական» հավաքների, ապա սրտանոթային համակարգի հիմնավոր ստուգումը պարտադիր է․ Կարեն Վրթանեսյան

«40+ տարեկանի համար «հանկարծամահ» հասկացությունը քիչ մը գեղարվեստական ձևակերպում է՝ որը գալիս է այն ժամանակներից, երբ ընդունված չէր պարբերական պրոֆիլակտիկ բուժզննումներ անել»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա հավելում է․ «Առողջական խնդիրները, որոնք կարող են բերել «հանկարծակի» մահվան, պատշաճ բուժզննման դեպքում սովորաբար կարելի է տեսնել։ Հիմնականում սրտանոթային համակարգի խնդիրներն են։ Առնվազն՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի անալիզը լիքը խնդիրների մասին կարող է ահազանգել։

Եթե 40+ մարդկանց տանում են «ուսումնավարժական» հավաքների (չակերտներով եմ գրել, որովհետև իրականում դրանք ո՛չ ուսումնական են, ո՛չ էլ վարժական), ապա սրտանոթային համակարգի հիմնավոր ստուգումը ՊԱՐՏԱԴԻՐ է։

ՀՀ (ան)պաշտպանության նախարարության հաղորդագրությունից.
«Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»