Ներքին 4 տարի առաջ - 17:35 12-03-2022

Հերթական ստուգումը. հերթը հասավ մետրոպոլիտենին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ պարբերաբար քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում ներքին աուդիտ իրականացնելու որոշումներ են կայացվում։ Դրանք մեծամասամբ վերաբերում են մանկապարտեզներին, դպրոցներին, թաղապետարաններին։

Մենք տեղեկացանք, որ այժմ էլ նա հանձնարարել է ներքին աուդիտ իրականացնել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Որոշման մեջ նշված է. «2022 թվականի մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացնել 2020-2022 թվականների հաշվետու ժամանակաշրջանի համակարգի գնահատման աուդիտ»։

Քաղաքապետարանում տարածված լուրերի համաձայն՝ այս ամենն արվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրահանգով։ Նա լինելու է հաջորդ ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն և տարբեր միջոցներով ամեն կերպ քաղաքապետարանի աշխատակիցներին և պաշտոնատարներին փոխարինելու է յուրայիններով։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը Oragir.news-ին աուդիտ իրականացնելու վերաբերյալ փոխանցեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանելու։ Քաղաքապետարանից էլ ասացին, որ դա բնականոն գործընթաց է, որն իրականացվում է։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան