Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 22:06 03-08-2022

Ջեյհուն Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը, որը առաջացել է Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է, որ Հայաստանը վերջին օրերին իբր «խախտում» (չակերտները՝ Tert.am) է եռակողմ պայմանավորվածությունները, «սադրանքներ» (չակերտները՝ Tert.am) է իրականցրել երկու պետությունների սահմանամերձ հատվածներում ու Արցախի տարածքում: Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմամբ՝ երկրի զինված ուժերը «համարժեք պատասխան միջոցներ» (չակերտները՝ Tert.am) են ձեռնարկում «իրենց ինքնիշխան տարածքում ռազմական սադրանքներին» (չակերտները՝ Tert.am)։

Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:15 Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև