Արտաքին 3 տարի առաջ - 23:18 04-09-2023

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի ԱԳԱ նախարարի հետ․ նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Tert.am-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 4-ին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այս երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Ջեյհուն Բայրամովի և նախարար Պյոտր Սիժարտոյի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, կայացել է ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։

Բայրամովը, ի թիվս այնլի, մյուս կողմին մանրամասն տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության բացման մասին, ինչպես նաև սահմանների սահմանազատմանն ուղղված ջանքերի մասին»։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքներում «Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման վերաբերյալ»։

Այնուհետեւ երկու նախարարները ստորագրել են ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման արձանագրությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան