Ներքին 4 տարի առաջ - 19:27 03-08-2022

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է ժամանակակից արվեստի թանգարան և մասնակցել ցուցահանդեսի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ծանոթացել է ժամանակակից արվեստի թանգարանի 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսին ներկայացված գործերին: Թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը նշել է, որ մշակութային այս նախագծի շրջանակում չցուցադրվող ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահվող ավելի քան 300 բացառիկ գործ է ներկայացված, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների:
Հունիսի 16-ին բացված ցուցահանդեսը մեկ ամսվա ընթացքում շուրջ 2000 այցելու է ունեցել: Ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 12-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան