Ավելին 4 տարի առաջ - 09:38 31-07-2022

Հիտլերի սվաստիկայով ժամացույցն աճուրդի է հանվել 1.1 մլն դոլարով

Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկանող ժամացույցը ԱՄՆ-ում վաճառվել է 1.1 միլիոն դոլարով։ Դրանք գնվել են անանուն գնորդի կողմից Մերիլենդում տեղի ունեցած «Alexander Historical» աճուրդում: «Huber» ժամացույցի վրա պատկերված է սվաստիկա, և փորագրված է AH սկզբնատառերը:

Հրեա առաջնորդները վաճառքի նախօրեին դատապարտել են ժամացույցն աճուրդի հանելու որոշումը, սակայն աճուրդի տունը, որը նախկինում վաճառել է նացիստական ​​այլ մասունքներ, գերմանական լրատվամիջոցներին ասել է, որ իր նպատակը պատմությունը պահպանելն է։

Աճուրդի կատալոգում ասվում է, որ ժամացույցը կարող էր ծննդյան նվեր լինել նացիստների առաջնորդի համար 1933 թվականին, երբ նա դարձավ Գերմանիայի կանցլեր: Ըստ աճուրդի տան գնահատականի՝ ժամացույցը որպես հուշանվեր է վերցվել, երբ 1945 թվականի մայիսին շուրջ 30 ֆրանսիացի զինվոր ներխուժել է Հիտլերի ալպիական թաքստոց՝ Բերգհոֆ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով