Մամուլ 4 տարի առաջ - 09:32 30-07-2022

Գործարանային գազաբալոն ունեցող մեքենաների համար նոր ելք են գտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել ՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»