Արտաքին 4 տարի առաջ - 17:24 28-07-2022

Սենատը Սպիտակ տանը կոչ է արել ճանաչել ՌԴ-ն՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն

ԱՄՆ Սենատը Սպիտակ տանը կոչ է արել ճանաչել Ռուսաստանը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն։ Բանաձևն ընդունվել է միաձայն չորեքշաբթի երեկոյան (Մոսկվայի ժամանակով՝ հինգշաբթի՝ հուլիսի 28-ին) տեղի ունեցած քվեարկության ժամանակ, հայտնում է The New York Times-ը։

Տեքստում սենատորները կոչ են անում Պետդեպարտամենտին ճանաչել Ռուսաստանը՝ որպես ահաբեկչության հովանավոր Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում գործողությունների համար, որոնք հանգեցրել են «անթիվ անմեղ տղամարդկանց, երեխաների և կանանց մահվան»:

Նմանատիպ բանաձև է ներկայացվել Կոնգրեսին՝ ԱՄՆ-ի խորհրդարանի ստորին պալատին: Ըստ The New York Times-ի՝ ակնկալվում է, որ բանաձևին կաջակցի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը զգալի ազդեցություն ունի Դեմոկրատական ​​կուսակցությունում։ Սակայն կոնգրեսականներն ու սենատորները չեն կարող ինքնուրույն այս որոշումը կայացնել, այն պետք է կայացնի Պետդեպարտամենտը, որն իրականացնում է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության գործառույթները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով