Արտաքին 4 տարի առաջ - 15:36 05-01-2022

Սպիտակ տանը կոչ են արել արագ պայմանավորվել ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ

ԱՄՆ-ը նպատակամիտված Է Թեհրանի հետ միասին արագ կերպով վերադառնալ իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը, քանի որ դրա ժամանակն ավելի ու ավելի Է պակասում:

Այդ մասին Է հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին: «Ակնհայտ Է, որ եթե մենք մոտ ժամանակներս ըմբռնման չհասնենք ԳՀՀԾ-ի կատարմանը վերադառնալու հարցում, Իրանի միջուկային գործունեության արագացումն այդ համաձայնագիրն անիմաստ կդարձնի: Ուստի մեր խնդիրների առաջնահերթությունը արագ կերպով փոխադարձ վերադարձն իրականացնելն Է»,-Փսաքին հայտարարել Է ճեպազրույցի ընթացքում:

Նա հույս Է հայտնել, որ ԳՀՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցություններում մասնակիցները կկենտրոնանան հենց այս հարցի վրա: «Անցյալ շաբաթ բանակցությունների ընթացքում ձեռք Է բերվել ոչ մեծ առաջընթաց, եւ մենք հույս ունենք (այդ հաջողություններն) օգտագործել այս շաբաթ»,-նշել Է Փսաքին: Նախօրյակին Վիեննայում վերսկսվել Է իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով