Արտաքին 4 տարի առաջ - 12:54 28-07-2022

Ռուսաստանը նոր տեսակի համաշխարհային հիբրիդային պատերազմ է սկսել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով, Փարիզը կարող է մեծացնել պարենային ճգնաժամի եզրին գտնվող աֆրիկյան երկրներին տրամադրվող օգնությունը։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս կերպ Մակրոնը փորձում է կասեցնել Ռուսաստանի աճող ազդեցությունը աֆրիկյան մայրցամաքում։ Դրա համար Ֆրանսիայի ղեկավարը կայցելի Կամերուն, Բենին և Գվինեա-Բիսաու:

«Ռուսաստանը նոր տեսակի համաշխարհային հիբրիդային պատերազմ է վարում»,- հայտարարել է Մակրոնը Բենինի իր գործընկեր Պատրիս Թալոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը վերջին կայսերական գաղութատիրական տերություններից է, որը որոշել է ռազմական գործողություններ սկսել հարևան երկրում՝ իր շահերը պաշտպանելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով