Ներքին 2 տարի առաջ - 13:10 25-02-2024

Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։

Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։

Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։

Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով