Ավելին 4 տարի առաջ - 18:06 27-07-2022

Գիտնականները սննդային հավելում են հայտնաբերել, որը ժառանգական քաղցկեղի վտանգը նվազեցնում է 60%-ով

Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ կայուն օսլան 60%-ով նվազեցնում է աղեստամոքսային տրակտի վերին հատվածների ժառանգական քաղցկեղի առաջացման վտանգը։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Cancer Prevention Research ամսագրում։

Հետազոտությանը, որը 20 տարի է տևել, մասնակցել է Լինչի համախտանիշով գրեթե 1000 կամավոր։ Սա քաղցկեղի ամենատարածված գենետիկ նախահակվածություններից է. նման մարդկանց մոտ մեծ է կոլոռեկտալ քաղցկեղի, ինչպես նաև ստամոքսի, էնդոմետրիումի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, միզուղիների, երիկամների, լեղուղիների, բարակ աղիների, գլխուղեղի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի։ Մի խումբը երկու տարի շարունակ օրական ստացել է 30 գրամ կայուն օսլա՝ փոշու տեսքով: Երկրորդ խմբի անդամները պլացեբո են ընդունել, որը նման է եղել օսլայի փոշու, բայց ակտիվ բաղադրիչներ չի պարունակել:

10 տարի անց գիտնականները հետազոտել են բոլոր մասնակիցներին։ Կայուն օսլա օգտագործած կամավորների շրջանում աղեստամոքսային տրակտի վերին հատվածի քաղցկեղի միայն հինգ նոր դեպք է գրանցվել։ Խմբում, որի անդամները պլացեբո են ընդունել, գրանցվել է քաղցկեղի 21 դեպք։

Կայուն օսլան այն օսլան է, որը ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները չեն քայքայվում: Այն մշակվում է հաստ աղիքի մանրէների կողմից։ Այս օսլան կարելի է ձեռք բերել որպես սննդային հավելում, այն պարունակվում է նաև մի շարք մթերքներում, այդ թվում՝ թեթև կանաչ բանաններում, վարսակում, եփած սառեցված մակարոնեղենում, բրնձում, ոլոռում և լոբազգիներում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան