Ավելին 5 տարի առաջ - 14:34 13-06-2021

Գիտնականները ևս մեկ գործոն են նշել, որը մեծացնում է COVID-19-ից մահվան վտանգը

Ռուսաստանի Գերոնտոլոգիական հետազոտությունների և կլինիկական կենտրոնի նյարդաբան Էլեն Մխիթարյանն ասել է, որ Ալցհեյմերի հիվանդությունը և տկարամտության այլ տեսակները վատթարացնում են կորոնավիրուսի ընթացքը: Այս մասին նա հայտարարել է Medpoint յութուբյան ալիքում հրապարակված դասախոսության ընթացքում:

Ինչպես նշել է նյարդաբանը, 2020 թ․ աշխարհում 42 հազարով ավելի շատ Ալցհեյմերի հիվանդությամբ և այլ տկարամտությամբ տառապող հիվանդներ են մահացել, քան վերջին հինգ տարվա ընթացքում:

Դեմենցիան առավել հաճախ ազդում է տարեցների վրա, որոնց մոտ COVID-19- ն ավելի ծանր ընթացք է ունենում, քանի խիստ ազդում է ծայրամասային նյարդային համակարգի վրա:

Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին կորոնավիրուսի հիմնական ախտանշանների փոփոխության մասին: Գլխացավը, քթհոսությունը և կոկորդի ցավը դարձել են COVID-19 հիվանդների ամենատարածված ախտանշանները:

Գենետիկական համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սպեկտորը նշել է, որ SARS-CoV-2-ի «հնդկական տարբերակը» ավելի շատ նման է սովորական մրսածության: Ըստ նրա՝ մարդիկ, որոնք ունեն մի շարք նոր ախտանշաններ, պետք է անպայման հետազոտվեն, որպեսզի կանխեն COVID-19- ի տարածումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան