Արտաքին 4 տարի առաջ - 14:22 26-07-2022

Մոլդովան մտահոգություն է հայտնում ռուսական ներխուժման սպառնալիքի կապակցությամբ

Հիպոթետիկ հավանականություն կա, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը կսկսի ներխուժել Մոլդովա, հայտարարել է Մոլոդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։

«Մենք, իհարկե, անհանգստացած ենք: Սա ռիսկ է, սա դեռևս հիպոթետիկ սցենար է, բայց եթե մարտերը շարունակվեն դեպի Ուկրաինայի հարավ-արևմտյան մաս և դեպի Օդեսա, ապա մենք, իհարկե, տագնապում ենք», - ասել է նա՝ CNN-ին։

«Եթե երկիրը սկսում է նվաճողական պատերազմ՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը, ապա այս առումով ոչ ոք ապահով չէ, և ես կարծում եմ, որ դա շատ երկրներում անհանգստություն է առաջացնում»,- հավելել է նա։

Ըստ Գավրիլիցայի, մոլդովական տնտեսությունը՝ ուկրաինականից հետո, ամենից ուժգինն է իր վրա զգացել պատերազմի հետևանքները։ Անցած ամիս Մոլդովայում գնաճը կազմել է 32%։

2022 թվականի ապրիլին Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ Ռուստամ Մինեկաևը հայտարարեց Ուկրաինայում «հատուկ գործողության երկրորդ փուլի» մեկնարկի մասին, որի նպատակը, ըստ նրա, ոչ միայն ամբողջական վերահսկողությունն է Դոնբասի վրա, այլ նաև Ուկրաինայի ողջ հարավային մասի գրավումը։

«Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը ևս մեկ ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ կան նաև ռուսալեզու բնակչության նկատմամբ ճնշումների փաստեր»,- ասել է նա։

Մինեկաևի հայտարարությունը վրդովեցրել է Մոլդովայի ԱԳՆ-ին։

«ԱԳՆ-ն այդ հայտարարությունները որակում է որպես Ռուսաստանի Դաշնության անհիմն և հակասական դիրքորոշում՝ աջակցելու մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել են գերատեսչությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի