Արտաքին 4 տարի առաջ - 10:14 17-01-2022

Կանադան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա՝ ՌԴ-ի ներխուժման սպառնալիքի պատճատով

Կանադայի ԱԳՆ-ն, ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով, փոխել է իր քաղաքացիների Ուկրաինա այցելելու վերաբերյալ ցուցումները։ Այս մասին հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Մենք փոխել ենք Ուկրաինայի համար ռիսկի մակարդակը: Խուսափեք ոչ էական ճանապարհորդություններից Ուկրաինա՝ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի և երկրի տարածքում ու դրա շուրջ ռազմական ուժի կուտակման պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն նաև Կանադայի քաղաքացիներին կոչ է արել ոչ էական նպատակներով չմեկնել Ղրիմ, այդ թվում՝ Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի օդանավակայաններով, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզեր:

Թեև Կանադայի ԱԳՆ-ի ցուցումները պարտադիր չեն, բայց ազդում են ապահովագրության և այլ ծառայությունների տրամադրման և արժեքի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով