Ավելին 4 տարի առաջ - 13:55 26-07-2022

Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել (Հնդկաստանից հետո) VPN-հավելվածների ներբեռնման առումով

Ռուսաստանը 2022թ․-ի մարտ-հուլիսին աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել համացանցում արգելափակումը շրջանցելու համար կիրառվող VPN-հավելվածների ներբեռնումների քանակով։ Այս մասին գրում է RBК-ն՝ հղում անելով բջջային հավելվածների շուկան վերլուծող AppMagic ծառայության վիճակագրությանը։

Հուլիսի առաջին երեք շաբաթվա ընթացքում Ռուսաստանում VPN ծառայությունները ներբեռնվել են ավելի քան 12 միլիոն անգամ: 2022թ․-ի հունվարին գրանցվել է երկու միլիոն ներբեռնում, համապատասխանաբար այս ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցրել է աշխարհում 16-րդ տեղը։

Google Trends-ի տվյալների համաձայն, VPN բառով հարցումների գագաթնակետը Ռուսաստանում գրանցվել է մարտի 13-19-ին, այնուհետև մայիսի 29-ից հունիսի 4-ը և հուլիսի 17-23-ը: VPN-ների մեծ մասը որոնվել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի, Կալինինգրադի և Յարոսլավլի մարզերի օգտատերերի կողմից:

VPN ծառայությունների ներբեռնման առումով աշխարհում առաջին տեղը վերջին վեց ամիսներին զբաղեցնում է Հնդկաստանը։ Բացի այդ, ըստ AppMagic-ի, լավագույն հնգյակում են Պակիստանը, Ինդոնեզիան և ԱՄՆ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան